Մատչելիության հղումներ

Ուկրաինայի բանակը բերվում է մարտական պատրաստության


Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տուրչինով, Կիև, 28 փետրվարի, 2014թ.
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տուրչինով, Կիև, 28 փետրվարի, 2014թ.
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար և զինված ուժերի գլխավոր հրամանատար Օլեգ Տուրչինովը արձակել է բանակը մարտական պատրաստության բերելու հրաման։

«Ես ընդունել եմ այդ որոշումը, հաշվի առնելով հավանական ագրեսիայի վտանգը։ Խստացված հսկողություն է սահմանվում ատոմակայանների, օդանավակայանների, ռազմավարական նշանակության ենթակառույցների նկատմամբ»,- ասել է Տուրչինովը Ուկրաինայի անվտանգության խորհդրի նիստից հետո։

Այսօր ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները, վկայակոչելով Գերագույն ռադայի աղբյուրը` հայտնել են, որ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հեռախոսով զրուցել է Տուրչինովի հետ։

Դումայի ղեկավարը Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար և Գերագույն ռադայի նախագահ Տուրչինովին նախազգուշացրել է, թե Ռուսաստանը պատրաստ է ռազմական ուժ կիրառել այն դեպքում, եթե ուկրաինացիները ուժ կիրառեն Ուկրաինայի արևելյան շրջաններում և Ղրիմում բնակվող խաղաղ ռուսների հանդեպ։

Պետական դումայից այս հաղորդագրության վերաբերյալ հաստատում կամ մերժում չի եղել։



Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG