Մատչելիության հղումներ

Բան Կի-մունը պահանջել է հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մուն, արխիվ, 21 մարտի, 2014թ.
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մուն, արխիվ, 21 մարտի, 2014թ.
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր գումարում է արտակարգ նիստ, որի օրակարգում Ուկրաինայում ստեղծված վիճակն է։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հայտարարել է, որ բոլոր պետությունները պարտավոր են հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։

Գլխավոր քարտուղարի ուղերձը հասցեագրված է Ռուսաստանին, որը ընդունել է Ուկրաինայում զորքերը «մինչև իրավիճակի վերջնական կայունացումը» օգտագործելու որոշում։

ՄԱԿ-ում Ուկրաինայի դեսպան Յուրի Սերգեևի խնդրանքով երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի է ունեցել դռնփակ քննարկում, որի ընթացքում դեսպանն ասել է, որ Ուկրաինայում իրավիճակը շիկանում է, և տարածքային ամբողջականությունը վտանգված է։

Ռուսաստանը` որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կարող է վետո դնել իր համար ոչ բարենպաստ արձանագրության նախագծի վրա։

Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG