Թուրքիայում կալանքից ազատ են արձակվել նախկին նախարարների` կոռուպցիայի մեջ մեղադրվող որդիները, որոնք անցնում են աղմուկ հանած և քաղաքական սկանդալների հանգեցրած «Մեծ կաշառք» գործով:
Կալանքից ազատ են արձակվել նախկին ներքին գործերի և էկոնոմիկայի նախարարների որդիները` Բարիշ Գյուլերը և Սալիհ Չաղլայանը` ստորագրություն թողնելով, որ չեն հեռանա Թուրքիայից: Չհեռանալու մասին ստորագրություն տալով` ազատ են արձակվել գործով անցնող ևս երեք հոգի, այդ թվում գործարար Ռըզա Սարրաֆը: