Հայաստանի կառավարությունը նախորդ նիստում հավանության արժանացրեց Բելառուսի Հանրապետությանը Կոտայքի մարզի Առինջ գյուղում հողամաս ձեռք բերելու թույլտվություն տրամադրելու մասին որոշումը:
Հայաստանում Բելառուսի դեսպանությունը 2013 թվականի նոյեմբերին դիմել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարություն` դեսպանության տեղակայման նպատակով Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաղրամյան փողոց 9 և 9/1 հասցեում գտնվող հողամասերը օրենքով սահմանված կարգով ձեռք բերելու համար: Հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 4000 քառակուսի մետր:
Կառավարության հաստատած փաստաթղթում նշված է, որ հողամասերը ձեռք են բերվում սեփականության իրավունքով՝ դեսպանության տեղակայման համար:
Այս փաստը ուշագրավ է, քանի որ Առինջ գյուղում է բնակվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որը սերտ կապեր ունի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Անցած տարի մայիսին Բելառուսի նախագահը Գագիկ Ծառուկյանի հրավերով ներկա էր գտնվել Աբովյան քաղաքում կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացմանը:
Հայաստանում Բելառուսի դեսպանությունից չմեկնաբանեցին, թե ինչու են դեսպանատան համար տարածք ընտրել հենց Առինջ գյուղում և ոչ մայրաքաղաք Երևանում:
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Ազատության» մեզ հետ զրույցում ասաց, որ դեսպանատան տեղակայման հարցը կանոնակարգվում է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթներով:
«Յուրաքանչյուր պետություն ըստ իր հնարավորությունների է որոշում, թե մայրաքաղաքում կամ մայրաքաղաքի վարչական սահմաններից դուրս որ մասում է ուզում ունենալ դեսպանատան շենքը: Նման դեպքեր կան, և ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև եվրոպական երկրներում, երբ դեսպանատները գտնվում են մայրաքաղաքների վարչական սահմաններից դուրս», - հավելեց նա:
«Չեմ կարող ասել, թե ինչու է Բելառուսը որոշել հենց Կոտայքի մարզի Առինջ գյուղում տարած վերցնել դեսպանության համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: - «Ես [Ծառուկյանի ու Լուկաշենկոյի] հարաբերությունների հանգամանքով չէի պայմանավորի Բելառուսի դիմումը դեսպանատան համար տարածք ստանալու»:
«Մեզ համար շատ ավելի կարևոր է, որ մենք մեր գործընկեր երկրների հետ, պետությունների հետ ունենանք ճիշտ, գործնական, բարիդրացիական հարաբերություններ: Թե Բելառուսի նախագահը ում հետ է մտերիմ կամ ում հետ է անձնական սերտ հարաբերությունների և կապերի մեջ, ում հետ ինչ ծրագրեր ունի կամ գործնական հարաբերություններ ունի, անձամբ ինձ շատ քիչ է հետաքրքրում», - ասաց Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Բելառուսի նախագահի 2010 թվականի հրամանագրի համաձայն, Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեի որոշմամբ, Բելառուսում Հայաստանի դեսպանությանը 49 տարով վարձակալությամբ է տրվել նախկինում ձեռք բերված դեսպանության շենքի հողամասը: