Հայաստանի ոստիկանության համակարգում բարեփոխումների անցումային շրջանն արդեն անցյալ է, և, հավատարիմ որդեգրած գործելաոճին, ոստիկանությունը շարունակում է բարեփոխումների ծավալուն ծրագիրը: Այդ մասին հայտարարել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ այսօր ընդունելով ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի գլխավորած պատվիրակությանը:
Գասպարյանը կարևորել է հատկապես ոստիկանության ծառայողների բարոյահոգեբանական վերափոխումը, ոստիկանության աշխատանքի թափանցիկությունը, ինչը կոռուպցիոն ռիսկերը նվազագույնին հասցնելու գրավականներից է:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության փոխանցմամբ, Սորոկինը, իր հերթին, գոհունակություն է հայտնել ոստիկանության ձեռնարկած քայլերի առնչությամբ՝ վստահեցնելով համակարգին աջակցության պատրաստակամությունը:
Հանդիպման ժամանակ ներկայացվել է ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի և Հայաստանի ոստիկանության համագործակցության 2014 թվականի ծրագիրը: