Մատչելիության հղումներ

Լեհաստանի դեսպանությունը կտրամադրի նաև Շվեյցարիա մուտքի վիզաներ


Շվեյցարիայի դրոշը Ժնևում, արխիվ
Շվեյցարիայի դրոշը Ժնևում, արխիվ
Հայաստանում Լեհաստանի և Շվեյցարիայի դեսպանությունները տեղեկացնում են, որ Երևանում Լեհաստանի դեսպանությունը 2014 թվականի մարտի 1-ից ստանձնում է Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նաև Հայաստանում օրինական բնակվող երրորդ երկրների քաղաքացիներին Շվեյցարիայի մուտքի արտոնագրեր տրամադրելու գործառույթը:

«Գործառույթը վերաբերում է միայն Շենգեն` C տեսակի արտոնագրերին, որոնք թույլ են տալիս 180 օրվա ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով գտնվել Շենգեն գոտում: Այս կերպ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար վերանում է Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանություն դիմելու անհրաժեշտությունը, ինչը հավելյալ ծանրաբեռնվածություն էր առաջացնում դիմումատուների համար: Բացառություն են կազմում ազգային` D տեսակի արտոնագրերը», - ասված է Լեհաստանի դեսպանության հաղորդագրությունում:

Վիզաների հարցերում փոխադարձ ներկայացուցչության վերաբերյալ Լեհաստանի և Շվեյցարիայի միջև համապատասխան պայմանագիրը այս տարվա հունվարի 27-ին ստորագրել են Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին և Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG