Նախագծի հեղինակ, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը պահանջում է ստեղծել խորհրդարանական 7 հոգանոց հանձնաժողով, որը կուսումնասիրի, թե ինչպես է մասնավորեցվել Հայաստանի երբեմնի քիմիական հսկան, թե ինչպես է միլիոնավոր դոլարների պարտքեր կուտակել և որն է այս գործընթացներում կառավարության պատասխանատվության չափաբաժինը:
Այն, որ գործարանում չարաշահումներ են եղել, ընդունեց նաև ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, սակայն կոչ արեց այդ հարցով դիմել իրավապահ մարմիններին:
Արծվիկ Մինասյանի խոսքով, այս գործընթացների արդյունքում պարզ է դառնում, որ «Նաիրիտ»-ը կանխամտածված տարվում է դեպի սնանկացման: Գլխավոր խնդիրն այժմ «Նաիրիտ»-ի հետագա ճակատագիրն է և դրա վերագործարկումը:
Հիշեցնենք, անցյալ տարվա դեկտեմբերին կառավարությունը և ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը ստորագրեցին համագործակցության մասին հուշագիր: Երեկ Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ «Ռոսնեֆտը», ոչ թե կվերագործարկի «Նաիրիտ»-ը այլ 500 մլն դոլարի ներդրումներ կկատարի և նոր գործարան կկառուցի Հայաստանում, որտեղ էլ կաշխատեն «Նաիրիտ»-ի աշխատակիցները:
«Փորձ է արվում ներկայացնել թե իբր «Նաիրիտ»-ի վերագործարկման շրջանակներում «Ռոսնեֆտ»-ի հետ հասել են ինչ-որ համաձայնության: Դա այդպես չէ: Մեր մասնագիտական որոշ շրջանակների փոխանցմամբ, ըստ էության, փոխվում է «Նաիրիտ»-ի հիմնական արտադրատեսակի ուղղությունը, ստիրոլային կաուչուկի արտադրությանն է գնում, որը որ աշխարհում մեծ մրցունակություն չունի, ի տարբերութjուն քլորոպրենային կաուչուկի», - ի պատասխան «Ազատության» հարցին ասաց Արծվիկ Մինասյանը:
Լիպարիտ Մամիկոնյանը, ով 52 տարի աշխատել է «Նաիրիտ»-ում, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ բացի այն, որ «Նաիրիտ»-ի արտադրանքն ավելի պահանջված է աշխարհում, նոր կառուցվելիք գործարանի արտադրանքի համար Հայաստանում անհրաժեշտ հումք չկա:
«Մեր տված արտադրանքի համար առանձնապես մեծ հումք պետք չէր, ունեինք թթվածին, որ արտադրում էինք և բնական գազ, որը Հայաստան մտնում էր: Իսկ այս նոր արտադրության համար պետք է այնպիսի հումք բերեն, որը ժամանակին բերում էին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից և որը շատ վտանգավոր ու թունավոր նյութեր է պարունակում», - ասաց նա:
Բացի այդ, գործարանում հնարավոր է նոր տեխնոլոգիաներ ներդրվեն, որին նաիրիտցիները չեն տիրապետում: Սա նշանակում է, որ շատերը կկորցնեն իրենց աշխատատեղերը: Գործարանի որոշ աշխատակիցներ կարծում են, որ նույնիսկ չեն հասցնի աշխատել այդ նոր գործարանում: