Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բըրնսը երեքշաբթի օրը կժամանի Ուկրաինա: Այդ մասին երեկ երեկոյան հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Յեն Փսաքին՝ հավելելով, որ Բըրնսը հանդիպումներ կունենա ուկրաինացի քաղաքական գործիչների, գործարարների և քաղաքացիական ակտիվիստների լայն շրջանակի հետ` քաջալերելու իրավիճակի հետագա հանդարտացումը Ուկրաինայի քաղաքական անցումային այս ժամանակներում:
Անդրադառնալով Ուկրաինայում գործող իշխանությունների լեգիտիմության հարցին՝ Փսաքին հայտարարել է․ - «Սա այն դեպքն է, երբ ընտրված խորհրդարանը գործում է իրավիճակին համապատասխան, որպեսզի լրացնի այն բացը, որ ստեղծվեց, երբ նախագահ Վիկտոր Յանուկովիչը և նրա կառավարության այլ անդամներ լքեցին Կիևը: Ինչպես ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսն է ասել երեկ՝ Յանուկովիչը լքել է Կիևը՝ իր հետ վերցնելով իր կահկարասին, հավաքելով իրերը, և մենք տեղեկություն չունենք նրա գտնվելու վայրի մասին: Այսպիսով, կան պաշտոնյաներ, ովքեր արդեն իսկ ստանձնել են պարտավորությունները և գործում են իրավիճակին համապատասխան»:
Փոխպետքարտուղարի հետ Կիև կժամանեն նաև Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության ներկայացուցիչները, ովքեր Եվրամիության, Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկելու են Ուկրաինային անհրաժեշտ ֆինանսական օգնության հարցը: Այն մասին, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Ուկրաինային ֆինանսական օգնություն հատկացնել, հայտարարել է նաև Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին երեկ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
Ուկրաինայի ֆինանսական վիճակը այժմ արևմտյան տերությունների քննարկումների կարևորագույն հարցերից մեկն է:
Կիև է շտապում նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը, սակայն նախ նա կմեկնի Վաշինգտոն, որտեղ ամերիկացի գործընկերոջ` Ջոն Քերրիի և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ հենց Ուկրաինային ֆինանսական օգնություն հատկացնելու հարցը կքննարկի: Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության արտգործնախարարն ինքը` երկուշաբթի օրը ելույթ ունենալով խորհրդարանի առջև:
«Ուկրաինայի ֆինանսական վիճակը շատ լուրջ է և առանց կողմնակի օգնության չի կարող կայուն լինել: Ուկրաինայում տնտեսական ճգնաժամը սպառնալիք կլիներ այդ երկրի կայունության համար և վնասի առումով ավելի մեծ հետևանքներ կունենա», - ասել է Հեյգը՝ շարունակելով․ - «Ես բանակցություններ կվարեմ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որը Ուկրաինային լավագույնս կարող է ֆինանսական օժանդակություն ցուցաբերել, այդպիսի օգնություն կարող է տրամադրվել շատ արագ, երբ խնդրանք ստացվի նոր կառավարությունից: Օգնության տրամադրման համար պահանջվում է կայուն և լեգիտիմ կառավարություն և պահանջվող բարեփոխումներն իրականացնելու հանձնառություն: Միջազգային ֆինանսական աջակցությունը չի կարող տրամադրվել առանց պայմանների և հստակության, որ այն պատշաճ կօգտագործվի»:
Ուկրաինային ֆինանսական օգնության հարցն են քննարկել նաև Վիշեգրադյան քառյակի երկրների՝ Հունգարիայի, Լեհաստանի, Սլովակիայի և Չեխիայի արտգործնախարարները երեկ Բուդապեշտում կայացած հանդիպման ժամանակ, որից հետո Եվրամիությունը նախագահող Հունաստանի արտգործնախարար Եվանգելիոս Վենիզելոսը հայտարարել է․ - «Առաջնահերթություններից է Ուկրաինայի ֆինանսական խնդիրների վերաբերյալ միջազգային գագաթնաժողով հրավիրելը` նպատակ ունենալով խուսափել Ուկրաինայի չվերահսկվող սնանկության հնարավորությունից: Քանի որ Ուկրաինայի դեպքում սնանկությունը կնշանակի երկրի փլուզում: Շատ կարևոր և կենսական հարց է պաշտպանել Ուկրաինայի ամբողջականությունը ոչ միայն ազգային և ռեգիոնալ մակարդակով, այլ նաև՝ Ուկրաինայի պետականությունը»:
Ի դեպ, Ռուսաստանից սպասվող 2 միլիարդ դոլարի չափով երկրորդ տրանշը, որ օրեր առաջ հայտարարվել էր, թե տրվել է, պարզվում է՝ չի փոխանցվել: Այդ մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը` մանրամասնելով, որ Ռուսաստանի երկրորդ փոխանցումը պատրաստվել է, սակայն չի իրականացվել լուրջ փոփոխությունների պատճառով, և իրենք այժմ խնդիր ունեն հասկանալու, թե ովքեր են ուկրաինական իրենց գործընկերները, ովքեր են ձևավորելու Ուկրաինայի նոր կառավարությունը և ինչի վրա են նրանք պատրաստվում ծախսել այդ գումարը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն էլ երեկ երեկոյան հանդես է եկել կտրուկ հայտարարությամբ, որ չի ճանաչում Ուկրաինայի ներկայիս իշխանությունների լեգիտիմությունը՝ այդ երկրում տեղի ունեցողը համարելով ստիպողական իշխանափոխություն:
Ռուսաստանի արտգործնախարարությունն անհանգստացած է Ուկրաինայում զարգացող իրավիճակով, զինված բախումները Կիևում և մի շարք այլ քաղաքներում չեն դադարում, Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման համաձայնագիրը, որ կնքվել է փետրվարի 21-ին ընդդիմության և իշխանությունների միջև, չի իրականացվում՝ չնայած այն ստորագրվել է Գերմանիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Եվրամիության և այլ միջազգային կառույցների երաշխավորմամբ:
Գերագույն ռադայի գործունեությունը խորը մտահոգության տեղիք է տալիս լեգիտիմության տեսակետից, Ռադան, միայն այսպես կոչված հեղափոխական նպատակահարմարությունից ելնելով, դակում է որոշումներ ու օրենքներ, որոնք խախտում են Ուկրաինայում բնակվող ռուսների և այլ ազգային փոքրամասնությունների իրավունքները, բանը գրեթե հասնում է ռուսերենը ամբողջովին արգելելու կոչերին, քաղաքական կուսակցություններ և իրենց անհաճո լրատվամիջոցներ արգելելուն, ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում:
«Բռնապետական, երբեմն նաև ահաբեկչական մեթողներով փորձ է արվում ճնշել այս ամենին իրենց անհամաձայնությունը հայտնողների ձայնը՝ Ուկրաինայի տարբեր շրջաններում: Աճել է ծայրահեղ նացիոնալիզմը: Իրավիճակի այսպիսի զարգացումը խաթարում է փետրվարի 21-ի համաձայնագիրը, հեղինակազրկում է դրա նախաձեռնողներին ու երաշխավորներին և սպառնալիք է ստեղծում քաղաքացիների անվտանգության, հասարակության կայունության համար», - հայտարարում է Ռուսաստանի արտգործնախարարությունը:
Մոսկվան քննադատություն է հնչեցրել նաև արևմտյան երկրների հասցեին: Ռուսաստանի արտգործնախարարությունը մեղադրել է արևմտյան գործընկերներին ոչ թե Ուկրաինայի ճակատագրով մտահոգվելու, այլ սեփական աշխարհքաղաքական հաշվարկը առաջ տանելու մեջ: