Պենտագոնն առաջարկում է կրճատել Միացյալ Նահանգների զինուժի թվակազմը՝ հասցնելով այն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ամերիկյան բանակի թվակազմին:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելն առաջարկել է բանակի թվակազմը հասցնել 440-450 հազարի: Տարիներ առաջ ամերիկյան զինված ուժերում ծառայում էր ավելի քան 560 հազար զինվոր:
Ըստ Հեյգելի՝ ամերիկյան զինուժը պետք է համակերպվի ավելի փոքր բյուջեով գոյատևելուն․ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը մտադիր է 2015 թվականի համար ունենալ 500 միլիարդ դոլարից պակաս բյուջե, մինչդեռ ներկայումս ամերիկյան բանակի բյուջեն շուրջ 550 միլիարդ դոլար է կազմում: