Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ Կարսի տարածաշրջանի Աքբաբա զինավարժարանում տեղի են ունեցել «Ձմեռ 2014» խորագրով զորավարժություններ:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրությունը, երկօրյա զորավարժությունների ընթացքում համատեղ հրաձգություն է անցկացվել:
Զորավարժությունների նպատակը, որոնց մասնակցել է 1714 մարդ, այդ թվում 85-ը՝ Ադրբեջանի ներկայացուցիչներ, «Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմերի միջև գործողությունների համակարգման մեծացումն է, ձնային և սառնամանիքային պայմաններում ստորաբաժանումների մարտական պատրաստականության և մարտունակության փորձարկումը, դիրքավորման, սննդի և մատակարարման հարցերի ուսումնասիրումը», ասված է հաղորդագրությունում: