Ռուսաստանի գլխավոր ռազմավարական գործընկեր ու ամենահավատարիմ դաշնակից՝ Ուկրաինայի հարևան երկիր Բելառուսի նախագահը հայտարարել է, թե չնայած տեղի ունեցող իրադարձություններին՝ Ուկրաինան պետք է ամբողջական լինի:
Նախօրեին Մինսկում Հաղթանակի հուշակոթողի մոտ հավաքվածների հետ զրույցում անդրադառնալով ուկրաինական իրադարձություններին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն, մասնավորապես, ասել է․ - «Բելառուսի և Ուկրաինայի նպատակները նույնն են: Ուկրաինան պետք է ամբողջական լինի, և ոչ ոք չպետք է կազմաքանդի այդ հսկա երկիրը»:
Բելառուսի ռուսախոս նախագահը, ով, ի դեպ, միայն բելառուսերեն է խոսում երկրի ընդդիմության հասցեին արտահայտվելիս, իր խոսքում նշել է, որ Ուկրաինայի և Բելառուսի խնդիրները տարբեր են, և Մայդանն էլ իրենց համար նորություն չէ: «Եվ մեզ չպետք է մտահոգի այն, որ այնտեղ տեղի ունեցածը կարող է նաև մեր երկրում տեղի ունենալ: Մեզ պետք է մտահոգի այն, թե ինչպես է մեր ժողովուրդն այնտեղ հաղթահարելու այդ ծանր ճգնաժամը: Դա շատ ծանր է, և դա դեռ միայն սկիզբն է», - ասել է Լուկաշենկոն՝ հիշեցնելով, թե 2010 թվականին նույնը փորձում էին անել նաև Բելառուսում:
«Հիմա արդեն մեր ժողովուրդը հասկացել է , թե ինչ կարող էր պատահել, եթե ամենաթողություն տիրեր: Այդուհանդերձ, մենք ժողովրդի վրա ջուր չենք ցանել, արցունքաբեր գազ չենք օգտագործել և ոչ ոքի չենք վնասել», - ասել է Բելառուսի նախագահը, ում 2010 թվականին չորրորդ անգամ վերընտրվելուց հետո՝ հետընտրական օրերին երկրում ըմբոստության ալիքը մեղմելու նպատակով ձերբակալվեցին հազարավոր ցուցարարներ, որոնցից շուրջ 700-ը ազատազրկման դատապարտվեցին՝ այդ թվում նախագահի մոտ մեկ տասնյակ այլընտրանքային թեկնածուներ:
«Այնպես որ, մի մտահոգվեք, ամեն ինչ լավ է լինելու», – վստահեցրել է Ալեքսանդր Լուկաշենկոն և ավելացրել․ - «Մենք ոչ մեկից ոչինչ չենք գողացել և ուրիշների հաշվին շքեղություն չենք ստեղծել: Իսկ այնտեղ ժողովրդին հասցրել են այնպիսի աստիճանի, որ ոմանք ասում էին՝ ավելի վատ չի լինում»:
Ռուսաստանի գլխավորած մաքսային դաշինքի ապագայի հանդեպ մեծ հավատով լցված Բելառուսի նախագահը վերջում հավելել է․ - «Եթե ամեն ինչ բարի և խաղաղ լինի, ապա մենք դատապարտված ենք ուկրաինացիների հետ ապրել հաշտ և համերաշխ»: