Եվրոպայի ֆուտբոլի 15-րդ առաջնությունը տեղի կունենա Ֆրանսիայում 2016 թվականի հունիսի 10-ից հուլիսի 10-ը։
Այսօր Նիսում վիճակահանությամբ կազմվել են առաջնության ընտրական խմբերը։ Ֆրանսիան որպես կազմակերպիչ երկիր առանց ընտրական մրցաշարի է վաստակել առաջնությանը մասնակցելու իրավունքը։
Վիճակահանությամբ ձևավորվել է ինը խումբ.
«А». Հոլանդիա, Չեխիա, Թուրքիա, Լատվիա, Իսլանդիա, Ղազախստան։
«В». Բոսնիա-Հերցեգովինա, Բելգիա, Իսրայել, Ուելս, Կիպրոս, Անդորա։
«С». Իսպանիա, Ուկրաինա, Սլովակիա, Բելառուս, Մակեդոնիա, Լյուքսեմբուրգ։
«D». Գերմանիա, Իռլանդիա, Լեհաստան, Շոտլանդիա, Վրաստան, Ջիբրալթար։
«Е». Անգլիա, Շվեյցարիա, Սլովենիա, Էստոնիա, Լիտվա, Սան-Մարինո։
«F». Հունաստան, Հունգարիա, Ռումինիա, Ֆինլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Ֆարերյան կղզիներ։
«G». Ռուսաստան, Շվեդիա, Ավստրիա, Մոնտենեգրո, Մոլդովա, Լիխտենշտեյն։
«Н». Իտալիա, Խորվաթիա, Նորվեգիա, Ադրբեջան, Բուլղարիա, Մալթա։
«I». Պորտուգալիա, Դանիա, Սերբիա, Ալբանիա, Հայաստան։
53 հավաքականներն ընդգրկված են ինը խմբերում, յուրաքանչյուր խմբում վեցական հավաքական է, բացառություն է կազմում «I» խումբը, որտեղ հինգ թիմ է, այդ խմբում է նաև Հայաստանի ընտրանին։
Ընտրական մրցաշարի հանդիպումները տեղի կունենան 2014 թվականի սեպտեմբերից 7-ից մինչև 2015 թվականի հոկտեմբերի 13-ը։
Ինը հաղթողները, երկրորդ տեղերը գրաված ինը թիմերը և երրորդ տեղերը գրավողներից լավագույն ցուցանիշը գրանցող մեկ թիմ կշահեն Ֆրանսիա մեկնելու ուղեգրեր։ Այդպես կորոշվի 19 ուղեգրի ճակատագիրը։
Երրորդ տեղերը գրաված մնացած ութ թիմերը վիճակահանությամբ կկազմեն զույգեր և հաղթող չորս հավաքականները նույնպես կմեկնեն Ֆրանսիա։ Այդ հանդիպումները տեղի կունենան 2015 թվականի նոյեմբերի 12-ին, 13-ին և 14-ին։ Պատասխան հանդիպումները կանցկացվեն նոյեմբերի 15-ին, 16-ին և 17-ին։
Եզրափակիչ մրցաշարին կմասնակցի 24 հավաքական` ընտրական փուլում ուղեգրի իրավունքը վաստակած 23 թիմ և հյուրընկալող երկիր Ֆրանսիան։
Եվրոպայի 2016 թվականի առաջնության եզրափակիչ փուլում կազմվելու է վեց խումբ, յուրաքանչյուրում՝ չորս հավաքական։ Խմբերում առաջին և երկրորդ տեղերը գրավող 12 թիմերը, ինչպես նաև երրորդ տեղերը գրավող վեց թիմերից առավել հաջող արդյունքներ գրանցող չորս թիմերը կանցնեն մեկ տասնվեցերորդ։
Այդ փուլից սկսած խաղերը կանցնեն գավաթային սկզբունքով. պարտվողը կդադարեցնի պայքարը։
24 թիմերն առաջնության 32 օրում ընդհանուր հաշվով կանցկացնեն 51 հանդիպում։
Խաղերը տեղի կունենան տասը քաղաքներում` Բորդո, Լանս, Լիլ, Լիոն, Մարսել, Նիս, Փարիզ, Սեն-Դենի, Սենտ-Էթիեն և Թուլուզ։