Սպիտակ քաղաքում տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի անվան հրապարակի խորհրդանշական վերանվանում:
«Քաղաքացիական պայմանագիր» միավորման անդամները երեկ երեկոյան Սպիտակում՝ Ուկրաինայի նախագահի անվան հրապարակում տեղադրված ցուցանակի վրա փակցրել են պաստառներ, թե հրապարակն այսուհետ կոչվում է Կիևում՝ Ուկրաինայի անկախության համար պայքարում զոհված հայազգի Սերգեյ Նիգոյանի անվամբ:
Նիգոյանը Ուկրաինայում անցած տարվա նոյեմբերից սկիզբ առած ժողովրդական հուզումների ժամանակ իրավապահների հետ տեղի ունեցած բախումների առաջին զոհն էր։ Նա սպանվեց հրազենի կրակոցից հունվարի 21-ին:
Յանուկովիչի վարչակազմի դեմ շարունակվող զանգվածային ընդվզումներին ի պատասխան իրավապահների կոշտ հակազդեցության հետևանքով զոհերի թիվը այսօրվա դրությամբ մոտենում է հարյուրի:
«Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Յանուկովիչը հրաման է արձակել կրակել սեփական ժողովրդի վրա, քննարկեցինք, գտանք, որ նման մարդու հրապարակ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել: Եվ ընդհանրապես անհասկանալի է, թե ինչու Սպիտակում պետք է լինի նման հրապարակ: Ես գիտեմ, բնականաբար, որ 88 թվականին Յանուկովիչը ինչ-որ ձևով մասնակցել է այնտեղ շինարարությանը, բայց դեմ եմ, որ դա վերագրվի կոնկրետ անձի, այլ ոչ թե ուկրաինական ժողովրդին կամ պետությանը», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Ալեն Սիմոնյանը, ով երեկ Սպիտակում տեղի ունեցած ակցիայի մասնակիցներից մեկն է:
«Եթե Սպիտակի երկրաշարժից հետո քաղաքի վերականգնման համար ներդրում է արվել ուկրաինական ժողովրդի կողմից, ապա ամենաճիշտը կլինի որպես միասնության խորհրդանիշ դիտել մեր հայրենակցին՝ Սերգեյ Նիգոյանին, ով զոհվեց Ուկրաինայի անկախությամբ համար պայքարում»,- շարունակեց Սիմոնյանը:
Նրա փոխանցմամբ, ակցիայի ընթացքում որևէ խոչընդոտի չեն հանդիպել:
Քաղաքացիական ակտիվիստների փակցրած պաստառներն այսօր առավոտյան արդեն պոկված էին, և Սպիտակում Ուկրաինայի նախագահի անվան հրապարակում տեղադրված ցուցանակի վրա կրկին կարելի է կարդալ «Վ․Ֆ․ Յանուկովիչի հրապարակ» գրառումը:
Այսօր «Ազատության» հետ զրույցում Սպիտակի հանրապետական քաղաքապետ Գագիկ Սահակյանը «վանդալիզմ» բնութագրեց ակտիվիստների քայլը:
Քաղաքապետի խոսքով, Սպիտակի ավագանին որոշում է կայացրել հրապարակը կոչել Վիկտոր Յանուկովիչի անունով դեռ 2008-ին՝ «նրա կատարած բարեգործությունների համար», և այդ բարեգործությունների համար էլ Սպիտակի իշխանությունները ոչ միայն հրապարակ են կոչել Վիկտոր Ֆեոդորովիչի անունով, այլև նրան շնորհվել է Սպիտակի պատվավոր քաղաքացու կոչում:
«Թող այդ ակտիվիստները մտածեն առաջին հերթին մեր մասին, հետո նոր Յանուկովիչին գնահատականներ տան: Յանուկովիչը ժողովրդի կողմից ընտրված մարդ է, ու չի կարելի երկու երեխա, դեռ չգիտես էդ մարդիկ կյանքից ինչ են հասկացել, այսօր 60 տարեկան, ժողովրդի կողմից սիրված-հարգված մարդուն մարդասպան անվանեն», - նշեց Գագիկ Սահակյանը:
Հայաստանի իշխանությունները սկսեցին գնահատել Յանուկովիչի արածները, երբ նրա ղեկավարած Ռեգիոնների կուսակցությունը Ուկրաինայի խորհրդարանում մեծամասնություն ուներ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավերով 2008-ի դեկտեմբերի 5-ին Վիկտոր Ֆեոդորովիչը եկավ Հայաստան, եղավ նաև Սպիտակում: Այս առնչությամբ մեկնաբանությունների համար դիմեցինք ԲՀԿ մամուլի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանին, սակայն նա «Ազատության» հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել Սպիտակում տեղի ունեցածը: