Մատչելիության հղումներ

Կիևյան դեպքերի ֆոնին Ուորլիքը շեշտում է բանակցությունների կարևորությունը


Ջեյմս Ուորլիք, արխիվ
Ջեյմս Ուորլիք, արխիվ
«Ուկրաինայի ողբերգական իրադարձությունները մեզ հիշեցնում են բռնությունների ցավն ու հակամարտությունների կարգավորման բանակցությունների կարևորությունը», - Twitter-ի իր էջում գրել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Ավելի վաղ նա գրել էր, թե մեկնում է Անկարա՝ ծանոթանալու Թուրքիայի տեսակետներին (ենթադրաբար՝ Լեռնային Ղարաբաղի հարցում):

«Օգտակար էր լսել Թուրքիայի կառավարության կարծիքները տարածաշրջանային խնդիրների, ներառյալ` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ», - Twitter-ի իր էջում հիմա գրել է ամերիկացի համանախագահը: «Մենք հավատարիմ ենք մնում Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին», - նշել է նա:

Ջեյմս Ուորլիքը նաև Ստամբուլից է լուսանկար տեղադրել, գրելով, թե Ստամբուլում է ավելի շատ հանդիպումներ ունենալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG