Մատչելիության հղումներ

ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանի ազգային բրենդի մշակմանը


ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության լոգոն
ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության լոգոն
ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) այսօր Երևանում համաձայնագիր են ստորագրել, որի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն և Հայաստանի կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրեն հիմնադրամին` երկրի համար ազգային տարբերանշանի ստեղծման նպատակով:

ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ կառավարությունում կայացած ստորագրման արարողությանը ներկա էին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը, Հայաստանի կառավարության անդամներ և ամերիկյան առաքելության ներկայացուցիչներ:

«Տարբերանշանի մշակման նախաձեռնությունը համալրում է ԱՄՆ ՄԶԳ-ի զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված գործունեությունը` մատնանշելով Հայաստանը աշխարհի քարտեզի վրա և իրազեկություն ապահովելով երկրի մասին` որպես այցելելու և ներդրումներ կատարելու վայր: Գործընկերները համոզված են, որ հզոր տարբերանշանը և արդյունավետ տեղեկատվությունը էապես կօգնեն Հայաստանին` վերջինիս բացառիկ լինելը ներկայացնելով պոտենցիալ զբոսաշրջիկներին ու ներդրողներին և երկիրն առանձնացնելով մրցակիցների շարքում», - ասված է հաղորդագրությունում:

Գալիք 9 ամիսների ընթացքում ՀԱՄՀ-ը կհամակարգի ազգային բրենդի ստեղծման և Հայաստանի համար առաջխաղացման ծրագրի մշակման աշխատանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG