Մատչելիության հղումներ

Երևանը ցավակցություն է հայտնել Կիևում տասնյակ զոհերի կապակցությամբ


Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը, այսօր տարածած հաղորդագրության համաձայն, պատասխանելով «Արմենպրես» գործակալության հարցին, մասնավորապես, ասել է․ - «Խորապես ցավում ենք Կիևում բախումների հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ։ Ուկրաինան Հայաստանի բարեկամ երկիր է։ Հույս ենք հայտնում, որ կողմերը բանակցություններ կվերսկսեն վիճելի հարցերին խաղաղ հանգուցալուծում տալու համար»։

Նախօրեին սկսված և գիշերվա ընթացքում շարունակված ընդհարումների հետևանքով Կիևում սպանվել է առնվազն 25 քաղաքացի, որոնցից 7-ը` ոստիկաններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG