Մատչելիության հղումներ

Նկարիչը ջարդուփշուր է արել 1-միլիոնանոց սկահակը


Մայամիում դոմինիկյան ծագմամբ ամերիկացի նկարիչ Մակսիմո Կամիներոյին մեղադրանք է առաջադրվել 1 միլիոն դոլար արժողությամբ մի սկահակ ջարդուփշուր անելու համար, որի վրա չինացի այլախոհ նկարիչ Այ Վեյվեյի նկարազարդումներն էին:

Կամիներոն հայտարարել է, թե սկահակը կոտրել է ի նշան բողոքի, քանի որ տեղացի նկարիչների ստեղծագործությունների փոխարեն թանգարանում օտարերկրացիների գործերն են ցուցադրվում:

Մեղադրանքը հաստատվելու դեպքում Կամիներոյին 5 տարվա ազատազրկում է սպառնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG