Մատչելիության հղումներ

Օպերայի և բալետի ազգային թատրոնի տնօրենը ազատվել է աշխատանքից


Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց անձամբ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, անցած շաբաթ Օպերայի և բալետի ազգային թատրոնի մի խումբ երիտասարդ աշխատակիցներ իրենց աշխատավարձերից պարտադիր կուտակային կենսաթոշակային պահումների պատճառով բեմ դուրս չեկան։ Դերասանների բողոքի արդյունքում մշակույթի նախարարությունը Օպերայի աշխատողներին աշխատավարձի 20 տոկոս բարձրացում խոստացավ։

Անուշ Մկրտչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG