Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանն առաջարկել է գազի հարցով հանձնաժողով ստեղծել


Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ ԱԺ բոլոր խմբակցությունների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում Աբրահամյանն առաջարկել է գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծել:

Հիշեցնենք, ընդդիմադիրները ավելի վաղ հանդես էին եկել նման առաջարկով, սակայն բուռն քննարկումների արդյունքում ԱԺ մեծամասնությունը մերժեց այս առաջարկը:

Ոչ իշխանական ուժերը դեռևս վերջնական պատասխան չեն տվել ԱԺ նախագահի առաջարկին: Մեզ հետ զրույցում նրանք ասացին, որ դեռևս քննարկում են:


Աստղիկ Բեդևյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG