Մատչելիության հղումներ

Տեղի կունենա հայկական և իրանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդիպում


Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գագիկ Բունիաթյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 17-20-ը Թեհրանում մասնակցելու է իրանական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված հայ-իրանական լրատվամիջոցների համատեղ հանդիպմանը:

Հանդիպմանր մասնակցելու են նաև հայաստանյան մի շարք առաջատար հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ, փոխանցում է ՀՌԱՀ-ը։

«Նախատեսված են հանդիպումներ Իրանի Իսլամական Հանրապետության ռադիոհեռուստատեսության կազմակերպության ղեկավարության, հեռուստաընկերությունների տնօրենների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցելություն Սպահան քաղաք: Այցը միտված է ամրապնդելու երկու երկրների համանման կառույցների միջև հարաբերությունները, բացահայտելու փոխգործակցության նոր ուղիներ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են կառույցների համագործակցության հետ կապված հարցեր: Կողմերի միջև քննարկվելու և ստորագրվելու է փոխրնբռնման հուշագիր՝ լրատվամիջոցների
փոխշահավետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ»,- ասված է ՀՌԱՀ-ի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG