Մատչելիության հղումներ

ՕԵԿ Երևանի ակտիվը հանդիպել է վարչապետի հետ


«Օրինաց երկիր»-ի ղեկավարությունը կուսակցության համագումարի ժամանակ, արխիվ
«Օրինաց երկիր»-ի ղեկավարությունը կուսակցության համագումարի ժամանակ, արխիվ
«Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) կենտրոնական գրասենյակում երեկ տեղի է ունեցել կոալիցիոն կուսակցության Երևանի ակտիվի հանդիպումը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Հանդիպման ընթացքում, որին մասնակցել են նաև ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, քննարկվել են կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել կենսաթոշակային կուտակային համակարգի բարեփոխումներին, ավանդների վերադարձման և սոցիալական ոլորտում կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը, ասված է ՕԵԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է կուսակցության մոտեցումները կառավարության գործունեության ծրագրային ուղղությունների շուրջ, վարչապետը՝ իր տեսակետները առկա խնդիրների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG