Մատչելիության հղումներ

Նազարյանը ՄԱԿ-ի ԱԽ-ում խոսել է շփման գծում սադրանքների մասին


Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, արխիվ
Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, արխիվ
Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությանը, ինչպես նաև Հայաստան - Ադրբեջան սահմանին ու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում հրադադարի ռեժիմը խախտող սադրիչ գործողություններին է անդրադարձել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը՝ ելույթ ունենալով չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) տեղի ունեցած «Զինված հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանությունը» խորագրով բաց քննարկման ժամանակ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ դեսպանը նշել է, որ հայկական կողմին մեծապես մտահոգում են ուժի կիրառման հումանիտար հետևանքները, և որ այդ անընդունելի գործելակերպի արդյունքում առավելապես ծանրանում է սահմանային գոտիներում քաղաքացիական բնակչության վիճակը:

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչն ընդգծել է, որ առիթ է ունեցել նախկինում ԱԽ-ում բարձրաձայնել քաղաքացիական բնակչությանը դիպուկահարների կողմից հասցված վնասների խնդիրը` հավելելով, որ Հայաստանը հանդես է գալիս բռնության բոլոր դրսևորումներին վերջ դնելու օգտին ու մեծապես հավատում է, որ հակամարտությունների հիմնարար ու հարատև լուծման կարելի է հասնել միայն խաղաղ միջոցներով և միջազգային իրավունքի հիման վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG