Արմեն Աշոտյանի համոզմամբ` բարձրացնելով կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը՝ ոչ իշխանական չորս ուժերը կա’մ զուրկ են քաղաքական տրամաբանությունից, կա’մ իրականում համագործակցում են իշխանությունների հետ:
Այսօր կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում Կրթության և գիտության նախարար, իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հավելեց, թե այն պարագայում, երբ Հանրապետականը խորհրդարանում մեծամասնություն ունի, ըստ էության, ձևական քայլ է՝ պահանջել միայն կառավարության հրաժարականը, քանի որ նոր կառավարությունը նույնպես կներկայացնի ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը և կիրականացնի իշխանական կոալիցիայի ծրագիրը:
«Եթե ոչ իշխանական ուժերը ուզում են իշխանության ներսում ինչ-որ խնդիրներ լուծել, դա ուրիշ բան է. այսինքն` նրանք համագործակցում են իշխանության հետ… Հետևաբար ցավով պետք է նշեմ այդ դեպքում, որ մենք չունենք ընդհանրապես ընդդիմություն հասկացություն: Եթե այդպես չէ, ապա ընդհանրապես հասկանալի չէ գործընթացի քաղաքական տրամաբանությունը: Եթե այդ ուժերը փորձում են հեծել սոցիալական, հասարակական շարժումները և այդ շարժումները դարձնել իրենցը, ապա այս դեպքում, վստահ եմ, քաղաքացիական հասարակության ակտիվիստները [դա] թույլ չեն տա», - ասաց Աշոտյանը` շարունակելով. - «Մի այլ տարբերակ նոր մտքովս անցավ: Կարո՞ղ է մեջները կան քաղաքական ուժեր, որոնք ուզում են վերադառնալ կոալիցիա, ուղղակի Տիգրան Սարգսյանի անհատական կերպարն է իրենց խոչընդոտում դա անել»:
Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերից յուրաքանչյուրը, հիշեցնենք, կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը խորհրդարանում բարձրացնելու սեփական նախագիծն է մշակել, և, ինչպես «Ազատության» հետ զրույցում երեկ փոխանցել է խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, այժմ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» միջև քննարկումներ են գնում մեկ միասնական փաստաթուղթ ձևավորելու նպատակով:
Այս տարվա գարնան առաջին օրը կլրանա 2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների 6-րդ տարին, և այդ օրը Հայ ազգային կոնգրեսը հանրահավաք է անցկացնելու Ազատության հրապարակում, այնուհետև՝ երթ:
Արմեն Աշոտյանը ինքը ցանկացավ խոսել այդ իրադարձությունների և Հայ ազգային կոնգրեսի մասին. - «Ցավում եմ, որ ՀԱԿ կոչվող անհասկանալի քաղաքական կուսակցությունը, խմբակցությունը, ուժը... չենք հասկանում, թե ինչի մասին է խոսքը մինչև վերջ, այս վեց տարիների ընթացքում որևէ այլ քաղաքական կապիտալ իր համար չի կուտակել, քան այդ ողբերգական դեպքերի ընթացքում մահացած մարդկանց արյունը և հիշատակն է: Սա քաղաքական սնանկության ամենաակնառու դրսևորումներից մեկն է: Երկրորդ, ես հիշում եմ, թե ինչպես էր ՀԱԿ պարագլուխներից մեկը բանակցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի հետ և փաստացի սակարկում էր մարտի 1-ը, զոհերի հիշատակը և այդ իրադարձությունները առհասարակ»:
Շարունակելով` Աշոտյանն ասաց, թե ինքը ողջունում է, օրինակ, Նիկոլ Փաշինյանի (ՀԱԿ պատգամավոր) մոտեցումը. - «Որովհետև ինքը ունի նման առիթ նման բան անելու, ինչը, օրինակ, չունի Լևոն Զուրաբյանը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը: Պատկերացնո՞ւմ եք եթե բոլորը Լևոն Տեր-Պետրոսյանի նման այդ գիշերը դիմավորեին. ամեն մեկն իր տանը»:
«Ազատության» հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, թե հարկ չի համարում անդրադառանալ Արմեն Աշոտյանի խոսքերին:
Վեց տարի առաջ 2008-ի մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետևանքով զոհվեցին 10 հոգի, և մինչև օրս, չնայած մեղավորներին հայտնաբերելու ու պատժելու իշխանությունների տված բազմաթիվ խոստումներին, ոչ ոք պատասխանատվություն չի կրել: