Մատչելիության հղումներ

Հայաստանը միանում է Ռուսաստանի և Բելառուսի «Պաշտպանական համակարգերին»


ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի մասնակիցները Կրեմլում, առաջին պլանում՝ Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի նախագահները, 15-ը մայիսի, 2012թ․
ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի մասնակիցները Կրեմլում, առաջին պլանում՝ Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի նախագահները, 15-ը մայիսի, 2012թ․
Կառավարությունը այսօրվա նիստում համաձայնություն տվեց Ռուսաստանի և Բելառուսի կառավարությունների միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին Հայաստանի միանալու համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Հաջորդ որոշմամբ համաձայնություն տրվեց նաև նույն համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը:

«Համաձայնագրերի կնքումը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, քանի որ փաստաթղթերը Հայաստանի համար հնարավորություն են ստեղծում մասնակցել արտադրական, գիտատեխնիկական և ներդրումային ներուժի հետագա ինտեգրմանն ու առավել արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև կողմերի պետությունների արդյունաբերական համալիրների կոոպերացիոն կապերի բարձր մակարդակի ապահովմանը», - ասված է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG