Կառավարությունը այսօր մինչև 2017 թվականի փետրվարի 15-ը երկարաձգեց Հայաստանի պատմության թանգարանի կողմից արտահանված Լոռի-Բերդի խաչքարի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետը:
2008 թվականից այդ խաչքարը ընդարձակ բացատրագրով ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի X-XIII դարերի համաքրիստոնեական մշակույթը ներկայացնող սրահում:
«Խաչքարի ցուցադրումը կարող է էական դեր խաղալ հայկական մշակույթի հանրահռչակման գործում», - իր հաղորդագրությունում նշում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: