Մեր ժամանակների մեծագույն հայ գրող Հրանտ Մաթևոսյանն այսօր կդառնար 79 տարեկան:
Կոմիտասի անվան պանթեոնում նրա շիրմին այցելության էին եկել հարազատները, ընկերներն ու մտերիմները, նրա արձակի անդավաճան երկրպագուները:
Գրողի որդին՝ «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթևոսյանը «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց հիմնադրամի շենքի շուրջ վերջին զարգացումներին․ - «Այս պահին հետևյալ հանգրվանին ենք հասել․ Աբովյան պուրակի հարևանությամբ կառուցման տարածք է տրամադրվել շինարարության համար, որի շրջակայքում կա կանաչ տարածք՝ նախկին զբոսայգի, որը անպայմանորեն պիտի մաթևոսյանական միջավայրի ստեղծման նախագծով դենդրարիում դարձնենք՝ ծառաստան: Կենտրոնը պիտի կառուցվի, և ես համոզված եմ, որ անհրաժեշտ է գյուղի տունը՝ հայրական տունը փրկել, որովհետև հնացել է, որովհետև կործանման է մոտենում․․․ [Մինչդեռ] կարող էր լինել գյուղում տուն-թանգարան: Երևանում մենք տուն-թանգարանի խնդիր չունենք, որովհետև «Հրանտ Մաթևոսյան» հաստատության կամ մշակութային կենտրոնի, ինչպես ուզում եք կոչեք, ֆունկցիաների մեջ կմտնի նաև Երևանի բնակարանի վերարտադրությունը»:
«Մեր ծրագրի էությունը, իմ կարծիքով, Մաթևոսյանի գրականությամբ, ստեղծագործական ժառանգությամբ մշակույթի հեղաշրջում սկսել է: Որովհետև ինձ համար առաջնահերթը այն է, որ Հայաստանում որևէ ճգնաժամ չի լինի կամ ի դերևս կլինի, կվերջանա, եթե մենք կարողանանք այս ոգու սովը, որ մեզանում է, այս բանի ճգնաժամը հաղթահարել: Իսկ դա հնարավոր է միայն հենց բանի միջոցով, մշակույթի միջոցով, Մաթևոսյանի գրականության միջոցով», - հավելեց Դավիթ Մաթևոսյանը:
Նա տեղեկացրեց, որ այժմ մտածում են Մաթևոսյանի անտիպ ստեղծագործությունները հրատարակելու ուղղությամբ, արդեն կա որոշ գործերի իսպաներեն թարգմանությունը, որը համար հրատարակիչ են փնտրում Իսպանիայում և Հարավային Ամերիկայում:
Մեծ գրողի շիրմին այսօր այցելության էր եկել նաև Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Դա մեր սուրբ պարտականությունն է՝ վառ պահել Հրանտ Մաթևոսյանի հիշատակը, որովհետև ես չեմ պատկերացնում ժամանակակից Հայաստանի Հանրապետության հայրենասեր քաղաքացի, որը ծանոթ չէ այն հարուստ ժառանգության հետ, որը մեզ թողել է Հրանտ Մաթևոսյանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց վարչապետը: