Մատչելիության հղումներ

Գնանկում մսամթերքի շուկայում


Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է խոշոր եղջերավոր կենդանիների և ոչխարների գլխաքանակը, տեղեկացնում է գյուղնախարարությունը՝ հավելելով, որ այդ հանգամանքը իր ազդեցությունն է թողնում ներքին շուկայում մսի գների ձևավորման վրա:

«Ընթացիկ տարում ևս շարունակվում են մսի գնանկման միտումները: Այսպես, նախորդ տարվա համեմատությամբ տավարի մսի գները նվազել են 100-150 դրամով, խոզի մսինը` 8-10 տոկոսով, իսկ ոչխարի մսինը` 4-5 տոկոսով», - ասված է գյուղնախարարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG