«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցներն այսօր փակ քննարկում են ունեցել ղեկավարության հետ, որի արդյունքներից գոհ չէին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հարավկովկասյան երկաթուղու» վարչական շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել աշխատակիցները, որոնք թողնելով աշխատանքը՝ տարբեր մարզերից եկել էին մայրաքաղաք ու պահանջում էին ետ տալ իրենց աշխատավարձերից պարտադիր կուտակային կենսաթոշակի համար պահված գումարները:
Այսօր «Ազատության» հետ զրույցում երկաթուղու աշխատակիցները ասացին, որ ղեկավարությունը չի լուծել իրենց բարձրացրած խնդիրները՝ պատճառաբանելով, թե դա վեր է իր հնարավորություններից, քանզի կառավարության պահանջն է:
Երկաթուղայինները այս պահին վերադառնում են աշխատանքի և գործադուլի չեն դիմի, սակայն պատրաստվում են մեծ՝ ավելի քան 400-հոգանոց խմբով գալ և մասնակցել առաջիկայում Երևանում կազմակերպվելիք բողոքի ցույցին:
«Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության անդամները «Ազատությանը» փոխանցեցին, որ ստեղծված իրավիճակը գնահատելով՝ այս օրերին քննարկում են մոտ օրերին հանրահավաք կազմակերպելու հարցը:
Անուշ Մկրտչյան