Արտահերթ նախագահական ընտրությունների դեպքում Ուկրաինայի ղեկավար Վիկտոր Յանուկովիչը հաղթանակի որևէ շանս չի ունենա: Սա են վկայում Կիևում գործող "Социс" հետազոտական կենտրոնի և Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի կողմից հունվարի վերջին անցկացված ծավալուն հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվեցին օրերս:
Ուկրաինացի սոցիոլոգների պնդմամբ` Յանուկովիչի առավելագույն հաջողությունն ընտրություններում կարող է լինել մասնակցությունը քվեարկության երկրորդ փուլին: Այսպես, եթե երկրորդ փուլում Յանուկովիչը մրցի Վիտալի Կլիչկոյի հետ, ապա աշխարհահռչակ բռնցքամարտիկը կստանա քվեների 64, իսկ գործող նախագահը՝ միայն 36 տոկոսը: Ազգայնականների առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը Յանուկովիչ հետ դեմ առ դեմ ընտրական մենամարտի դեպքում կստանա քվեների 54 տոկոսը: «Բատկիվշչինայի» առաջնորդ Արսենի Յացենյուկն էլ երկրորդ փուլում հայտնվելու դեպքում Յանուկովիչին կհաղթի քվեների 58-41 տոկոսային հարաբերակցությամբ:
Եթե նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն առաջիկայում դուրս գա բանտից, ապա նա ևս նախագահ դառնալու լուրջ շանսեր ունի, պնդում են հետազոտության հեղինակները: Եթե նախագահական ընտրությունները Ուկրաինայում կայանան տեսանելի ապագայում, ապա Տիմոշենկոն կարող է ստանալ քվեների 57, իսկ Յանուկովիչը` 42 տոկոսը:
Բավական բարձր են նաև ուկրաինացի ամենահայտնի օլիգարխներից մեկի` Պյոտր Պորոշենկոյի հաղթանակի շանսերը: Հիշեցնենք՝ Պորոշենկոն Ուկրաինայի ամենահարուստ մարդկանցից մեկն է, նրան են պատկանում ընդդիմությանն աջակցող 5-րդ հեռուստաալիքը, ինչպես նաև «Ռոշեն» շոկոլադե կոնֆետներն ու «Բոգդան» մարդատար ավտոբուսներն արտադրող ընկերությունները: Պորոշենկոյի կարողությունը, Forbes հանդեսի գնահատմամբ, գերազանցում է 1․5 միլիարդ դոլարը: Դատելով հետազոտության արդյունքներից՝ Պորոշենկոն ոչ միայն ֆինանսական միջոցների, այլև աջակիցների պակաս չունի: Եթե ընդդիմությունը կարողանա հասնել արտահերթ նախագահական ընտրությունների անցկացմանը, ապա Պյոտր Պորոշենկոն կստանա ձայների 62 տոկոսը` քվեարկության երկրորդ փուլում հայտնվելու դեպքում, իհարկե:
Ի դեպ, այս հարցման արդյունքներով, Պորոշենկոն իր վարկանիշով ուկրաինացի քաղաքական գործիչների թվում երկրորդն է` զիջելով միայն Վիտալի Կլիչկոյին: