Լեռնային Ղարաբաղում չեն կարծում, թե Եվրոպան կոշտացրել է իր դիրքորոշումը ղարաբաղյան հարցում. Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի տապալված նիստը Ղարաբաղի անվան հետ կապելը այստեղ համարում են շահարկում։
Քաղաքագետ Մասիս Մայիլյանը պնդում է՝ Եվրոպա ոչ միայն չի կոշտացրել ղարաբաղյան հարցում իր դիրքորոշումը, այլ նաև շարունակում է մնալ միակ ֆինանսավորողը ղարաբաղյան քաղաքացիական հասարակության ձևավորման գործում։ Ի տարբերություն այլ կառույցների, Եվրոպական միությունը, անտեսելով Ղարաբաղի չճանաչված լինելու հանգամանքը, շարունակում է ոչ կառավարական կազմակերպությունների մակարդակով համագործակցությունը, նշում է քաղաքագետը։
«Օրինակ, սեպտեմբերի 3-ից հետո՝ նոյեմբերին տեղի է ունեցել մի հանդիպում Բրյուսելում ԵՄ բավականին բարձր մակարդակի պաշտոնյաների հետ, և մենք չենք զգացել որևէ փոփոխություն։ Իրենք դրական են գնահատում իրենց կողմից ֆինանսավորվող տարբեր ծրագրեր և շահագրգռված են, որ շարունակեն այդ աշխատանքը»,- ասաց Մայիլյանը։
Անցած շաբաթ Ստրասբուրգում տեղի ունեցած Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստից հետո հանձնաժողովի նախագահ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, թե Մաքսային միություն մտնելու՝ Հայաստանի իշխանությունների որոշումից հետո Եվրոպական խորհրդարանը կոշտացրել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում՝ փորձելով ոչ հայանպաստ ձևակերպումներով հայտարարություն ընդունել։ Նա նաև նշել է, որ դրա հետևանքով առաջին անգամ հանձնաժողովի նիստը ավարտվել է առանց համատեղ հայտարարության։
«Այն, որ Արցախի հարցը բազմիցս շահագործվել է և տարբեր շահարկումներ են եղել, դա փաստ է։ Երբ Հայաստանի իշխանությունները որոշում կայացրեցին մտնել Մաքսային միություն, բացատրություններից մեկն Արցախի անվտանգության նկատառումն էր։ Դա նորություն չէ»,- ասաց ղարաբաղցի քաղաքագետը։
ԵՄ-Հայաստան խորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում համատեղ հայտարարություն չընդունելը ոչ այլ ինչ էր, քան միանձնյա որոշման արդյունք, և Հայաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչը ենթադրաբար Ռուսաստանին հաճոյանալու համար խուսափեց Եվրոպայի հետ համատեղ հայտարարության ընդունումից, այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Պետո Դեմիրճյանը՝ նշելով, որ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն՝ հայտարարության տեքստը որևէ վտանգ չէր ներկայացնում, և որ որոշ ձևակերպումների շուրջ ընդհանուր հայտարարի գալն էլ կողմերի համար խնդիր չէր։
«Սա 14 տարվա մեջ առաջին անգամն է, որ Հայաստանը և Եվրամիությունը չհամաձայնեցին միացյալ հայտարարություն ստորագրել։ Սամվել Ֆարմանյանը, ով նաև իշխող Հանրապետական կուսակցության անդամ է, հավանական է, որ ինչ-որ հստակ ուղղություն է ստացել Երևանից կամ Մոսկվայից»,- ասաց Դեմիրճյանը՝ միաժամանակ շեշտելով, որ Եվրոպան ձգտում է ավելի մեծ մասնակցություն ունենալ ղարաբաղյան կարգավորման հարցում։