Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մայա Փանջիկիձեն փետրվարի 19-ին կայցելեն Ադրբեջան, հայտնում են ադրբեջանական լրատվական գործակալությունները՝ վկայակոչելով Բաքվում երկու երկրների դեսպանատները:
Ըստ նույն աղբյուրների, այցերի նպատակը մասնակցությունն է Գյանջայում կայանալիք՝ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։
Սա երեք երկրների արտգործնախարարների արդեն երրորդ հանդիպումն է այս ձևաչափով. նախորդ հանդիպումը Բաթումիում էր անցած տարվա մարտին, իսկ նախարարների եռակողմ հանդիպման հիմքը դրվել է 2012 թվականի հունիսի 8 -ին Տրապիզոնում: