Մատչելիության հղումներ

Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքում և ԼՂ-ում


Երկուշաբթի ժամը 16.06-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.3 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Հանրապետության տարածքում ՝ Շամախի քա­ղաքից 28 կմ հարավ-արևելք, որի ուժգնությունը էպի­կենտ­րոնային գոտում կազմել է 7 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 50 կմ խորության վրա:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի և Լեռնային Ղարաբաղի մի շարք բնակավայրերում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG