Մատչելիության հղումներ

Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն համաձայնել են 7 «գործնական քայլերի» շուրջ


Իրանի ղեկավարությունը և Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) Թեհրանում այսօր ավարտված բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել 7 լրացուցիչ «գործնական քայլերի» շուրջ:

Ինչպես հաղորդում է ISNA գործակալությունը, համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԳԱՏԷ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին:

«Երկօրյա բանակցությունների ընթացքում մենք անցկացրինք կառուցողական տեխնիկական քննարկումներ ու համաձայնության եկանք համատեղ գործողությունների 7 դրույթների շուրջ», - ասել է Նաջաֆին:

Այսպիսով, կողմերը համաձայնեցրել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցառումների երկրորդ փաթեթը:

Միջազգային միջնորդների վեցյակի և Իրանի բանակցությունները կվերսկսվեն Վիեննայում փետրվարի 18-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG