Մատչելիության հղումներ

Իրանը հայտարարում է, թե իր ռազմանավերը շարժվում են դեպի ԱՄՆ-ի ծովային սահմանները


Իրանի ռազմածովային նավատորմի հրամանատարներից մեկը հայտարարել է, որ իրենք ռազմանավեր են ուղարկել դեպի Միացյալ Նահանգների ծովային սահմանները` ի պատասխան ԱՄՆ-ի ռազմանավերի տեղակայմանը Պարսից ծոցում:

Կառավարության կողմից վերահսկվող «Ֆարս» գործակալությունը մեջբերում է ծովակալ Աֆշին Ռեզայի Հադադի խոսքերը, թե իրանական ռազմանավերը այժմ լողում են դեպի Ատլանտյան օվկիանոս, և դա «որոշակի ուղերձ» է:

Մանրամասներ չպարունակող այս հաղորդագրությունը հաստատող այլ` անկախ աբյուրներից եկող տեղեկություններ չկան:

Վաշինգտոնում և Պենտագոնում կասկածահարույց են համարում այս պնդումները` նշելով, թե «միջազգային ջրերում նավերի տեղաշարժն ազատ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG