Մատչելիության հղումներ

ՄԱԿ. Աֆղանստանում զոհված ու վիրավորված քաղաքացիական անձանց թիվն աճել է 14 տոկոսով


Ըստ ՄԱԿ-ի հրապարակած տվյալների` 2013 թվականին Աֆղանստանում զոհված ու վիրավորված քաղաքացիական անձանց թիվը աճել է 14 տոկոսով. դա ամենաբարձր ցուցանիշն է 2001 թվականից ի վեր:

Աֆղանստանում ՄԱԿ-ի օժանդակության առաքելության տարեկան զեկույցում նշվում է, որ անցած տարի զոհված ու վիրավորված քաղաքացիական անձանց թիվը կազմել է 8 հազար 615 մարդ (2 959 սպանված և 5 656 վիրավոր), ինչը 14 տոկոսով ավելի է, քան 2012 թվականին:

Զեկույցը այս կորուստների 74 տոկոսի համար պատասխանատու է համարում թալիբներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG