Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ոստիկանությունը ջրնետ մեքենաների ու արցունքաբեր գազի կիրառմամբ ցրել է մի քանի հարյուր ցուցարարներին, ովքեր փորձում էին բողոքել ընդդեմ համացանցի վերահսկողությանը վերաբերող օրինագծի:
Ցուցարարները փորձել են դիմադրել` քարկոծելով իրավապահներին, սական որոշ ժամանակ անց ցրվել են:
Օրերս Թուրքիայի խորհրդարանն ընդունել է մի օրինագիծ, որը իշխանություններին իրավունք է տալիս առանց դատարանի որոշման արգելափակել կայքերը, ինչպես նաև` պրովայդերին պարտավորեցնել տեղեկատվություն տրամադրել օգտատերերի մասին:
Օրենքն ուժի մեջ է մտնելու Թուրքիայի նախագահի կողմից ստորագրվելուց հետո:
Ընդդիմությունը համարում է, որ օրենքը հակասում է խոսքի ազատության ու ազատ արտահայտվելու իրավունքին, և դրա ուժի մեջ մտնելը հավասարազոր է գրաքննությանը: