Մատչելիության հղումներ

Սիրիայում գնդակոծվել է հումանիտար օգնության շարասյունը


Սիրիական Հոլմ քաղաքակում հումանիտար օգնություն տեղափոխող երկու բեռնատարների գնդակոծման ժամանակ վիրավորվել են Կարմիր կիալուսնի գրասենյակի չորս աշխատակիցներ:

Դամասկոսը պատասխանատվությունը դնում է ապստամբների վրա: Ընդդիմությունը, մինչդեռ, պնդում է, որ բեռնատարները տուժել են Հոմսի որոշ թաղամասերը վերահսկող կառավարական ուժերի ականանետային կրակից:

Անցած ամիս Շվեյցարիայում կայացած միջսիրիական բանակցություններում Սիրիայի հարցով միջազգային միջնորդ Լահդար Բարհիմիին հաջողվել էր կողմերի հետ համաձայնության գալ Հոմսում կրակի դադարեցման հարցում: Այժմ, սակայն, այդ համաձայնությունը հարցականի տակ է: Անորոշ է նաև Ժնևում երկուշաբթի օր պլանավորված բանակցությունների երկրորդ փուլը Սիրիայի ղեկավարության ներկայացուցիչներ և ապստամբների միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG