Կիևի կենտրոնում հավաքված մի քանի հարյուր մարդիկ մտադիր են քանդել Եվրամայդանի կողմնակիցների բարիկադները: Հաղորդվում է, որ նրանք հիմնականում սպորտային կազմվածքով երիտասարդներ են:
«Ուկրաինսկայա պրավդա»-ի փոխանցմամբ` այդ երիտասարդներից ոմանք լրագրողներին ասել են, թե ակցիային մասնակցելու համար իրենց խոստացել են վճարել 150-ական գրիվնա:
Միաժամանակ Անկախության հրապարակում մոբիլիզացվել են ինքնապաշտպանության ջոկատները. վահաններով ու մահակներով զինված մի քանի հարյուր մարդ փակել են մուտքը Կրեշչատիկ փողոցի կողմից: Դիմակայող կողմերի միջև հեռավորությունը մոտ երկու հարյուր մետր է:.
Այսօր Վիննիցայում ձերբակալվել է «Բատկիվշչինա մոլոդայա» կազմակերպության տեղի կառույցի նախագահ Վադիմ Կուդիյարովը: Նա մեղադրվում է հունվարի 25-ին Վիննիցայի մարզխորհրդի շենքը գրավելուն մասնակցելու մեջ: