Մատչելիության հղումներ

Ղարաբաղցի երիտասարդները նամակ են հանձնել Անջեյ Կասպշիկին


Նախօրեին Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին Լեռնային Ղարաբաղի մի շարք երիտասարդական կազմակերպություններ նամակ են փոխանցել՝ իրենց անհանգստությունը հայտնելով սահմանային գծում իրավիճակի և զոհերի առնչությամբ։

Նրանք Կասպշիկին կոչ են արել ցուցաբերել համարժեք պահվածք` մեղմելու սահմանագծի լարվածությունը։ Կասպշիկն իր հերթին պատասխանել է, թե կանեն հնարավորինս ավելին՝ սահմանային միջադեպերի կանխման համար։ Այս մասին տեղեկացնում է ղարաբաղյան «Ապառաժ» թերթը։

Կասպշիկը Ստեփանակերտում հինգշաբթի օրը հանդիպել էր նախագահ Բակո Սահակյանի և արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG