Երեկ տեղական ժամանակով ժամը 18:40 «մարտական առաջադրանքը կատարելիս դիպուկահար կրակոցով» սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող, շարքային Ֆիրադդին Գուլիևը: Այդ մասին APA լրատվական գործակալությանը փոխանցել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից՝ պնդելով, որ զինվորը զոհվել է հայկական կողմից հրադադարի խախտման հետևանքով:
Զոհված զինծառայողը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով հետմահու պարգևատրվել է «Զինվորական ծառայությունում գերազանցության համար» երրորդ աստիճանի մեդալով:
Զոհված զինծառայողը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով հետմահու պարգևատրվել է «Զինվորական ծառայությունում գերազանցության համար» երրորդ աստիճանի մեդալով: