Մատչելիության հղումներ

Անվտանգության խորհուրդը շտապեցնում է Սիրիային


Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները աշխատում են Սիրիայում, արխիվ
Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները աշխատում են Սիրիայում, արխիվ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Սիրիան պետք է արագացնի քիմիական զենքի դուրսբերումը երկրից:

Անվտանգության խորհուրդը նաև մտահոգություն է հայտնել, որ Սիրիան մի քանի անգամ խախտել է քիմիական զենքի դուրսբերման համար սահմանված գրաֆիկը։

Սիրիական կողմը որպես ուշացման պատճառ նշում է անհրաժեշտ տեխնիկական միջոցների բացակայությունը, մինչդեռ ՄԱԿ-ը հայտարարում է, որ Ասադի ռեժիմը ունի անհրաժեշտ ամեն ինչ քիմիական զենքը ժամանակին տեղափոխելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG