Մատչելիության հղումներ

Մեղադրողը 15 տարի պահանջեց Ղուկասյանի փեսայի սպանության մեջ մեղադրվողի համար


Այսօր մեղադրող կողմը պահանջեց 15 տարվա ազատազրկման դատապարտել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանին։

Սարգսյանը Անիի նախկին ոստիկանապետի որդին է. նա Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում արդեն մեկ տարուց ավելի ընթացող դատավարության ընթացքում բազմիցս հերքել է իրեն վերագրվող մեղադրանքը։

Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն, հիշեցնենք, սպանվել էր նշանադրությունից մեկ օր առաջ։

Սաթենիկ Վանցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG