Շփման գծում տիրող իրավիճակը և դրանից բխող հետևանքներն են քննարկել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները երեկ կայացած հանդիպման ժամանակ:
«Անդրադառնալով հունվար ամսվա ընթացքում ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը նշել է, որ դրանք հակասում են անցած տարվա նոյեմբերին և մինչ այդ հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին, և կարևորել է նման դեպքերի հասցեագրված գնահատումը: Այդ առումով ՀՀ պաշտպանության նախարարը համանախագահներին կոչ է արել ակտիվացնել աշխատանքները և համապատասխան միջոցներ ու մասնագետներ ներգրավել միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման համար», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:
Սեյրան Օհանյանը տեղեկացրել է նաև, որ հունվարի 20-ին ղարաբաղա - ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդի կողմից արձանագրված դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձերի փաստի առթիվ Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել են քրեական գործեր և իրականացվում է հետաքննություն:
Հանդիպման մասնակիցները շեշտել են հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը: