Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը զգուշացնում է Ռուսաստան թռիչքներ կատարող ավիաընկերություններին


Ամերիկյան ավիաընկերությունների օդանավեր օդանավակայանում, արխիվ
Ամերիկյան ավիաընկերությունների օդանավեր օդանավակայանում, արխիվ
Միացյալ Նահանգները Ռուսաստան, մասնավորապես՝ օլիմպիական Սոչի թռիչքներ կատարող ավիաընկերություններին զգուշացրել է, որ ուղևորների մոտ կարող են հայտնաբերվել ատամի մածուկի մեջ թաքցված պայթուցիկ նյութեր։

ԱՄՆ-ի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ նախազգուշացումը վերաբերում է ամերիկյան և միջազգային ավիափոխադրողներին։

Ըստ ամերիկյան հատուկ ծառայությունների, ուղևորները ատամի մածուկի նման պարունակությունը իրենց հետ օդանավ տանելու դեպքում պայթուցիկ կարող են պատրաստել տեղում՝ ինքնաթիռում։

Հիշեցնենք՝ Սոչիում ձմեռային Օլիմպիական խաղերը մեկնարկում են վաղը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG