Նախատեսվում է ընթացիկ տարում Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում՝ ընդհանուր առմամբ 35 հեկտար տարածքներում իրականացնել անտառվերականգնողական աշխատանքներ: Այդ մասին ասվել է Հայաստանի անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստում, որը տեղի է ունեցել կառավարությունում՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նիստի ժամանակ ներկայացվել են հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության ու 2013 թվականի ֆինանսական հաշվետվությունները և 2014-ի ծրագրերը:
Նշվել է նաև, որ Կոտայքի մարզում շուրջ 100 հեկտար անտառածածկ տարածքներում էլ այս տարի կիրականացվեն սանիտարական ձևավորման աշխատանքներ:
Մարզերում անտառների վերականգնման ծրագրերը կշարունակվեն նաև 2015 թվականին:
Միաժամանակ, 2014-ին նախատեսվում է ավարտին հասցնել Երևանի անտառտնտեսության «Էրեբունի անտառպետության» 51 հեկտար տարածքում անտառապատման ծրագիրը: Այն իրականացվում է նոր տեխնոլոգիայով, որը թույլ կտա խուսափել հնարավոր սողանքներից: Նախորդ տարի տարածքում իրականացվել են ջրագծի և ցանկապատի կառուցման աշխատանքներ: