Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի միջանցքները հսկվելու են տեսախցիկներով


Ազգային ժողովի միջանցքները այսուհետ հսկվելու են տեսախցիկներով:

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը, այդ նպատակով խորհրդարանի անցած տարվա խնայողություններից 4 մլն 650 հազար դրամ է ծախսվել՝ գնվել է 150 տեսախցիկ:

Դումանյանի խոսքով՝ դա անվտանգության կանխարգելիչ միջոցառում է, որն ուղղակի անհրաժեշտ է իրականացնել պետական պահպանության ենթակա հատուկ օբյեկտ հանդիսացող Ազգային ժողովում:


Աստղիկ Բեդևյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG