Ուկրաինական ընդդիմությունը խոստանում է, որ սկսվող շաբաթը որոշիչ է դառնալու երկրում արդեն գրեթե երեք ամիս շարունակվող քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու առումով: Այս մասին ընդդիմության ղեկավարները հայտարարեցին կիրակի օրը՝ Մյունխենում կայացած անվտանգության հարցերով միջազգային համաժողովից Կիև վերադառնալուց անմիջապես հետո:
Հիշեցնենք, որ այդ համաժողովի ընթացքում ընդդիմության երեք առաջնորդները` ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն, «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Արսենի Յացենյուկը և նախկին արտգործնախարար, գործարար Պյոտր Պորոշենկոն հանդիպեցին նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Ակնհայտ էր, որ մյունխենյան հանդիպումներից հետո ուկրաինական ընդդիմության առաջնորդների ելույթների տոնայնությունը կտրուկ կերպով փոխվել էր:
«Ողջ աշխարհը ոչ թե պարզապես հետևում է մեր պայքարին, աշխարհը որոշել է աջակցել մեզ: Մենք այլևս խոսքերի կարիքը չունենք: Ուկրաինացիները կոնկրետ գործողություններ էին պահանջում, և մեզ նման գործողություններ արդեն իսկ խոստացել են», - հայտարարում էր «Բատկիվշչինա»-ի առաջնորդը:
Ընդդիմության առաջնորդներից ևս մեկը` ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոն հայտարարեց, որ մյունխենյան հանդիպումներից հետո փոխվում է նաև ընդդիմությանը վերաբերմունքը իշխանության հետ վարվող բանակցությունների նկատմամբ:
«Մենք Յանուկովիչի հետ այլևս խոսակցության որևէ թեմա չունենք: Մենք կարող ենք այստեղ փողոցում խոսել միայն այն պատգամավորների հետ, ովքեր կորոշեն լքել այդ արյունալի ավազակախումբը, որի նպատակը Ուկրաինայում ֆաշիստական կարգերի հաստատումն է», - նշում էր Լուցենկոն:
Առաջիկա գործողությունների մասին էլ երեկ Կիևի Անկախության հրապարակում խոսում էր ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդը: Կլիչկոյի խոսքով՝ առաջիկա օրերին ուկրաինական ընդդիմությունը երկրի ողջ տարածքում սկսելու է հատուկ աշխարհազորային ջոկատներ` դրուժինաներ ստեղծել:
«Մենք պետք է ցուցադրենք քաղաքացիական բողոքի գործողությունների հզորությունը: Մի քանի օր առաջ ողջ երկրի տարածքում բողոքի գործողությունների ալիք տարածվեց, երբ մարդիկ դուրս էին գալիս տեղական վարչակազմերի շենքերի մոտ: Ես առաջարկում եմ, որպեսզի այդ փորձը ևս մեկ անգամ կրկնվի», - հայտարարեց Վիտալի Կլիչկոն:
Միաժամանակ, նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմնակիցները ևս անգործության չեն մատնված: Շաբաթ օրը Խարկովում կայացավ իշխող Ռեգիոնների կուսակցության տեղական կազմակերպությունների համաուկրաինական կոնֆերանսը, որի ընթացքում որոշում կայացվեց նոր մի կառույց ստեղծել` «Ուկրաինական ճակատ» անվանմամբ: «Այս ճակատի նպատակն է մաքրել երկիրը զավթիչներից: Մեր հայրերն ու պապերը հաջողությամբ դա արեցին, այժմ հերթը մերն է», - հայտարարում էր Խարկովի նահանգապետ Միխայիլ Դոբկինը: