Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան սահմանահատվածում արձանագրված դիվերսիոն գործողություններով մեկնարկած նախորդ շաբաթվա լարվածությունը պահպանվեց նաև անցնող 7 օրերի ընթացքում, հայտարարում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։
«Բացի ղարաբաղյան դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառումից, հակառակորդը առաջնագծի մի շարք հատվածներ էր դուրս բերել նաև որոշակի քանակությամբ ծանր զրահատեխնիկա: Միաժամանակ հակաօդայինները առաջնային գծից շուրջ 30-35 կմ հեռավորության վրա՝ Ադրբեջանի օդային տարածքում հավաստանշել են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և վստահորեն հետևել դրանց ուղերթին մինչև վայրեջք: Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1700 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10000 կրակոց»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։
Ըստ ԼՂ ՊՆ-ի՝ հունվարի 20-31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված երկու հետախուզադիվերսիոն գործողությունների և հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 3000 դեպքերի արդյունքում Պաշտպանության բանակը կրել է երկու կորուստ:
Նույն ժամանակահատվածում իր իսկ կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակը տվել է 8 զոհ, երկու տասնյակից ավելի վիրավոր և որոշ քանակությամբ հատուկ նշանակության սպառազինություն: