Մատչելիության հղումներ

Քննարկվել է Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի օրակարգը


Շաբաթ օրը տեղի է ունեցել Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, խորհրդակցության ընթացքում քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի օրակարգի և փետրվարի 3-6-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:

ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել է 113 հարց և միջազգային 23 պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 92 հարց, միջազգային 21 պայմանագիր: Հինգերորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգի և փետրվարի 3-6-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն փետրվարի 3-ի ԱԺ նիստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG