Մատչելիության հղումներ

Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբը սկսել է գործել


Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբը սկսել է գործել
please wait

No media source currently available

0:00 0:03:40 0:00

Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբը սկսել է գործել

Ինչպես «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը, Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբը խորհրդարանում ժողովում տեղակայելու գաղափարն իրականություն է դարձել Հովիկ Աբրահամյանի որոշմամբ:

Երկու օր առաջ կայացել ակումբն անդրանիկ նիստն է գումարել, շփվել են հայ և ռուս պատգամավորները:

Հարցին, թե ինչ իմաստ ուներ նման ակումբ ստեղծելը, եթե արդեն գործում է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով, Դումանյանն արձագանքեց. - «Նաև միջանձնային, նաև ոչ ֆորմալ, նաև հասարակական մակարդակով քննարկումներ կարող են տեղի ունենալ: Նաև գրադարանի հնարավորություններից օգտվելու խնդիր կար այս դեպքում: Եվ կապել սա միջխորհրդարանական հանձնաժողովի հետ և ասել, որ կար արդեն և իմաստ չուներ նորը ստեղծել, կարծում եմ, որ այդքան էլ այդպես չէ»:

Ակումբը գործում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան վերջին այցի օրը հանդիսավորությամբ բացված Ռուսական գրքի գրադարանի տարածքում: Ինչպես «Ազատության» հետ զրույցում ասաց ակումբի ղեկավար Արգինե Թումանյանը, ակումբն ստեղծվել է հայ-ռուսական բարեկամական կապերն է’լ ավելի ամրապնդելու համար:

Տեղին է նշել, որ Ռուսաստանի պետդումայում նմանատիպ ակումբ չի գործում:

Արգինե Թումանյանի պնդմամբ` իրենց նախաձեռնությունը Մաքսային միության միանալու Հայաստանի որոշման հետ կապ չունի: Հարկ է, սակայն, նշել, որ Պետդումայից ժամանած ռուս պատգամավորների հետ առաջին հանդիպմանը, ինչպես «Ազատության»-ն ասացին ՄՄ-ին անդամակցության դեմ արտահայտվող «Ժառանգություն» «Ժառանգություն» խմբակցությունում, իրենց չեն հրավիրել:

Հանդիպմանը մասնակցած Գագիկ Ջհանգիրյանը (ՀԱԿ) ասաց, որ անձամբ իրեն չէին տեղեկացրել, թե ակումբային հանդիպման են հրավիրում: Ասել են, թե Պետդումայի պատգամավորների հետ հանդիպում է, և քանի որ ինքն ընդգրկված է ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության կազմում, գնացել է:

Ակումբի առաջին նիստն ընթացել է ռուսերենով: Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Սիմագինը եվրասիական ինտեգրման գործընթացի շրջանակում ընդգծել է ռուսերենի իմացության մակարդակի բարձրացման կարևորությունը: Այս հայտարարությունից հետո ակումբն անմիջապես գործի է անցել. Ազգային ժողովում կազմակերպվել են ռուսերենի դասընթացներ:

Այնինչ Հայաստանի համար իսկապես մտահոգիչ հարցերի ակումբի անդամ ռուս պատգամավորները չեն ցանկացել անդրադառնալ:

Հաջորդ հանդիպման օրը նախաձեռնողները չեն որոշել: Տեղեկացնենք, որ ԱԺ-ում տեղակայված ակումբը ֆինանսավորվում է Պուտինյան ակումբների հիմնադիր Անդրանիկ Նիկողոսյանի ստեղծած կառույցի կողմից:

ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի համար տարակուսելի է, որ հայ և ռուս պատգամավորների համար օգտագործվում է Ազգային ժողովի հարթակը. - «Սա միայն իշխանությանը չի վերաբերվում, այլնաև մեր ընդդիմությանը. մեր ստրկամտությունը մի քիչ չափից ավելի է, և պատրաստակամությունը ամեն քայլափոխի ապացուցելու մեր նվիրվածությունը մեր «մեծ եղբորը» և Ռուսաստանին, սա շատ վտանգավոր բան է: Մաքսային միությանն անդամագրվելու հարցում նույնիսկ ընդդիմադիր դաշտի զգալի մասը դեմ չարտահայտվեց… Եվ այս ֆոնի վրա նաև վախ կա, որ չնեղացնենք հանկարծ մեծ ռուս բարեկամներին: Եվ կարծում եմ, նման մոտեցմամբ ավելի ստրկացնում ենք մեր հասարակությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG